Snack's 1967
LOGO

ՍԱՐՍԱՓՆԵՐ

Ժանրը` Արկածային, կոմեդիա, ֆանտազիա, սարսափ
Տարեթիվը` 2015
Ռեժիսոր` Ռոբ Լեթերման
Թարգմանություն՝ Հայերեն ենթագրեր
Երկիրը՝ ԱՄՆ
Օրիգինալ վերնագիր՝ Goosebumps
Օրիգինալ ձայնը՝ Անգլերեն
Դերերում` Դիլան Մինեթ, Օդեյա Ռաշ, Էմմի Ռայան, Ռայան Լի, Ջիլիան Բելլ, Ջեկ Բլեք, Քեն Մարինո, Հոլսթոն Սեիջ, Սթիվեն Կրիուգեր, Քիտ Ա․ Բոլդեն և այլոք

Նկարագրություն` Ֆիլմը նկարահանվել է Ռոբերտ Լոուռենս Սթայնի «Սարսափներ» (Նշում՝ բառացի Goosebumps նշանակում է Սագաբշտիկներ, որն առաջանում է մարդու մաշկի վրա վախից կամ ցրտից։) սերիայի գրքերի ժողովածուի և իր մասին։ Զաքն ու իր մայրը Նյու Յորքից գալիս են Մեդիսոն, Դելավեր նահանգ։ Այստեղ Զաքի հետ խիստ է սկսում վարվել իրենց նոր բնակավայրի հարևանը, ով արգելում է Զաքին շփվել իր դստեր՝ Հաննայի հետ։ Մի օր Զաքը պատահական լսում է Հաննայի ու հոր ընտանեկան վեճը և եզրակացնելով, որ Հաննային օգնություն է պետք, որոշ քայլերից հետո փորձում է իր նոր ծանոթի՝ Չամպի հետ մտնել հարևանի տուն։ Տանը նրանց նկատում է Հաննան, բայց մինչև այդ Զաքը հասցրած է լինում բացել տանը եղած գրքերից մեկը։ Գրքից վեր է բարձրանում հսկա արարած...



ՆՇՈՒՄ՝ Ֆիլմի հայերեն տարբերակն այլ կայքերում տեղադրելիս հղումն Արամ բլոգին պարտադիր է։

Հայերեն ենթագրերով ֆիլմերի նպատակն է, որ հանդիսատեսը լսի դերասանների օրիգինալ ձայնը, իսկ եթե ծանոթ է ֆիլմի լեզվին, ապա ավելի ամրապնդի իր իմացությունը։


ԴԻՏԵԼ ՀԱՅԵՐԵՆ

ԴԻՏԵԼ ՌՈՒՍԵՐԵՆ - СМОТРИТЕ НА РУССКОМ


ԴԻՏԵԼ ԱՆԳԼԵՐԵՆ - WATCH IN ENGLISH



Ուղարկել էջն ընկերներին՝


Copyright © 2014 ARAM BLOG